Լրահոս

18.12.2009 18:24


Սուրեն Սուրենյանց. «Նիկոլ Փաշինյանն այդ ընտրատարածքում քաղաքական մրցակիցներ չունի»

Սուրեն Սուրենյանց. «Նիկոլ Փաշինյանն այդ ընտրատարածքում քաղաքական մրցակիցներ չունի»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասել է, թե ինքը Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի անդամ է, և թիվ 10 ընտրատարածքում էլ Փաշինյանը քաղաքական մրցակիցներ չունի։

-Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հմայակ Հովհաննիսյանը հրապարակավ խոստացել է (իսկ ես չեմ ուզում կասկածի տակ դնել պարոն Հովհաննիսյանի խոստումը), որ նա մինչև դեկտեմբերի 31-ը դուրս կգա ընտրարշավից՝ աջակցելով Նիկոլ Փաշինյանին, ապա միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որը հստակ ձևակերպել  է իր մասնակցության քաղաքական հայտը։ Դա տեսանելի չէ ո՛չ Դավիթ Հակոբյանի մոտ, որն արդեն, ինձ թվում է, խճճվել է իր իսկ սիրած տեսության լաբիրինթոսում, ոչ  էլ...Էլ  չեմ խոսում մյուս ընկերոջ՝ Սիմոնյանի մասին, որն անտեղյակ մարդու, իր կամքից անկախ մի գործընթացի մեջ հայտնվածի տպավորություն է թողնում և իր համար բրենդ է սարքել քաղաքի կենտրոնի տղա լինելու հանգամանքը։ Տպավորություն է, որ մասնակցում է լավ տղու կոնկուրսին,-ասել է նա։

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ եթե ընտրությունները լինեն օրինական, իշխանությունները ճնշումներ չգործադրեն, Նիկոլ Փաշինյանի հաղթանակն անխուսափելի է։

-Սա հրաշալի թեստ է իշխանության համար քաղաքական մշակույթի և այլնի մասին։ Համոզե՛ք, թիվ 10 ընտրատարածքում անցկացրե՛ք նորմալ ընտրություններ, և թող հասարակությունն էլ համոզվի, որ կամք ունեն,-նշել է նա։

Նա ասել է, որ մեր հասարակությունն իր քվեով պիտի գնահատական տա Հայաստանի արդարադատության համակարգին։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը