Լրահոս

28.10.2010 16:47


«Femen»–ը Ուկրաինա Պուտինի կատրած այցի դեմ մինչև գոտկատեղը մերկ բողոքի գործողություն է իրականացրել

«Femen»–ը Ուկրաինա Պուտինի կատրած այցի դեմ մինչև գոտկատեղը մերկ բողոքի գործողություն է իրականացրել

«Femen»-ի ակտիվիստները Ուկրաինա Պուտինի կատարած այցի դեմ մինչև գոտկատեղը մերկ բողոքի գործողություն են իրականացրել հետևյալ կարգախոսներով. «Ուկրաինան Ալինան չէ», «Մեզ չես ճնշի», «Պուտի՛ն, ձեռք տուր սիրուհուդ, այլ ոչ թե Ուկրաինային»։

Խորհդանշական լինելու համար մասնակիցները Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված՝ «Ուկրիանիան Ալինան չէ» բողոքի գործողությունն անցկացրել են Կիևում Լենինի արձանի մոտ։

 Աղջիկների գրկին եղած երեխաները, մասնակիցների խոսքերով, «խորհրդանշում են Պուտինի և ռուս մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի  սկանդալային ինտիմ կապը, որի արդյունքը հիասքանաչ Դիման է դարձել»։

«Femen»-ի մասնակիցները հայտարարել են, թե Պուտինը պետք է գիտակցի, որ «կարող է հնարավորին չափ տիրել սիրուհուն և նրանից երեխաներ ունենալ, բայց մեր երկրին տիրելու իրավունք նրան ոչ ոք չի տվել»,-հաղորդում է  «ukranews.com»-ը։

 

Այս խորագրի վերջին նյութերը