ՍԴՀԿ ԿՎ ատենապետը Լյուդմիլա Սարգսյանի հրավիրած համագումարին չի մասնակցի
Օրեր առաջ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունից հեռացված Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, որ հունվարի 9-ին համագումար է հրավիրելու։ Այսօր այդ կապակցությամբ ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը հայտարարել է.
-Հերթական համագումարն ո՞վ է հրավիրում։ Նախորդ համագումարում ընտրված վարչությունը։ Նախորդ համագումարում ընտրված վարչությունն այսօր գոյություն չունի։ Այդ վարչության ընտրված 5 անդամները պահանջել են անվստահություն հայտնել և հեռացնել Լյուդմիլա Սարգսյանին։ Ումո՞վ է հրավիրում համագումար, ո՞ր օրենքով։ Չկա՛ այդպիսի բան։
ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանն էլ նշել է, որ այդ համագումարում իրենք ասելիք չունեն.
-Իբրև ատենապետ՝ չեմ կարծում, որ հնչակյան կենտրոնական վարչության արտասահմանյան որևէ կառույց ներկա գտնվի։

7or.am