Լրահոս

28.10.2010 16:51


«Չորրորդ Հանրապետություն» կուսակցություն՝ Էդուարդ Ափրամյանի գլխավորությամբ

Հայրենակիցներ, վերջին մեկ տարվա ընթացքում Ազգային Նոր Պահպանողական Շարժումը հանդես գալով, որպես հասարակական կազմակերպություն' կատարեց իր առջև դրված խնդիրները: ԱՆՊՇ-ն լոկ աստիճան էր քաղաքական ավելի լուրջ քայլեր կատարելու համար: Եվ մենք շարժվում ենք առաջ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԱՆՊՇ հիմնադիր կազմը այսուհետ ձեռնամուխ է լինում նոր քաղաքական ուժի' «Չորրորդ Հանրապետություն» կուսակցության ձևավորման գործընթացին: «Չորրորդ Հանրապետություն» կուսակցության ձևավորմամբ զբաղվող քաղաքական թիմը' Էդուարդ Ափրամյանի գլխավորությամբ, կփորձի նոր քաղաքական շունչ մտցնել Հայաստանի Հանրապետության քաղաքական միջավայրում: Մեր քաղաքական թիմը կփորձի մասնակցել Հայաստանի Հանրապետությունը առկա արտաքին ու ներքին քաղաքական ճգնաժամից դուրս բերելու գործընթացին: Ակընկալում ենք Ձեր քաղաքական աջակցությունը:

Հարգանքներով' «Չորրորդ Հանրապետություն» կուսակցության

ձևավորման նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը