ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության անդամ. «Սուրենյանցը թող զբաղվի իր սեփական խնդիրներով»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ՍուրենՍուրենյանցը, խոսելով ՍԴՀԿ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ասել է, որ Լյուդմիլա Սարգսյանը մեկ տարի առաջ է սխալ արել։
-Դժվար է պատկերացնել մի միջավայր, որտեղ գործում է Վահան Շիրխանյանը, և այդ միջավայրում պրոբլեմներ չլինեն։ Ես համաձայն եմ ՀԱԿ-ի դիրքորոշման հետ և Լյուդմիլա Սարգսյանին շատ սկզբունքային կին եմ համարում, որի հետ համագործակցությունը միշտ հաճելի է։ Ինչ վերաբերում է Սեդրակ Աճեմյանին, ասեմ, որ նա ՀՀ-ի ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի, և ժամանակն է, որ Հայաստանի իշխանություններն այդ պարոնին ցույց տան այն երկրի տեղը, որտեղից եկել է։ ՀՀ քաղաքական կյանքին միջամտելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները,-ասել է նա։
Այս կապակցությամբ ՍԴՀԿ-ից տեղեկացրել են, որ Սուրենյանցի հայտարարություններին լուրջ չեն վերաբերվում: Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանի և Սեդրակ Աճեմյանի մասին Սուրենյանցի հայտնած կարծիքին, ՍԴՀԿ-ից ասել են, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը չի կարող իջնել այդ մակարդակին և որևէ մեկնաբանություն տալ։
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամ ՌոմանԾատինյանը, սակայն, այնուամենայնիվ մեկնաբանել է դա և խորհուրդ տվել Սուրենյանցին զբաղվել սեփական խնդիրներով ու «քիթը չմտցնել Հնչակյան կուսակցության գործերի մեջ»։
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության անդամ. «Սուրենյանցը թող զբաղվի իր սեփական խնդիրներով»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, խոսելով ՍԴՀԿ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ասել է, որ Լյուդմիլա Սարգսյանը մեկ տարի առաջ է սխալ արել։
-Դժվար է պատկերացնել մի միջավայր, որտեղ գործում է Վահան Շիրխանյանը, և այդ միջավայրում պրոբլեմներ չլինեն։ Ես համաձայն եմ ՀԱԿ-ի դիրքորոշման հետ և Լյուդմիլա Սարգսյանին շատ սկզբունքային կին եմ համարում, որի հետ համագործակցությունը միշտ հաճելի է։ Ինչ վերաբերում է Սեդրակ Աճեմյանին, ասեմ, որ նա ՀՀ-ի ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի, և ժամանակն է, որ Հայաստանի իշխանություններն այդ պարոնին ցույց տան այն երկրի տեղը, որտեղից եկել է։ ՀՀ քաղաքական կյանքին միջամտելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները,-ասել է նա։
Այս կապակցությամբ ՍԴՀԿ-ից տեղեկացրել են, որ Սուրենյանցի հայտարարություններին լուրջ չեն վերաբերվում: Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանի և Սեդրակ Աճեմյանի մասին Սուրենյանցի հայտնած կարծիքին, ՍԴՀԿ-ից ասել են, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամը չի կարող իջնել այդ մակարդակին և որևէ մեկնաբանություն տալ։
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամ Ռոման Ծատինյանը, սակայն, այնուամենայնիվ մեկնաբանել է դա և խորհուրդ տվել Սուրենյանցին զբաղվել սեփական խնդիրներով ու «քիթը չմտցնել Հնչակյան կուսակցության գործերի մեջ»։
7or.am