Լրահոս

18.12.2009 19:01


2010–ի հունվարի կեսերին Տիկնիկային թատրոնում կբացվի տիկնիկների ցուցահանդես

2010–ի հունվարի կեսերին Տիկնիկային թատրոնում կբացվի տիկնիկների ցուցահանդես

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասել է, որ ամանորյա տոներից հետո թատրոնում կվերաբացվի տիկնիկների թանգարանը: Այն կրում է թանգարանի հիմնադիր Պավլոս Բորոյանի անունը։

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ 1975-ին մշակույթի նախարարությունը թատրոնում թանգարան բացելու որոշում է կայացրել՝ շնորհիվ Պ. Բորոյանի, սակայն տարբեր խնդիրների պատճառով փակվել է, և 2002-ին կրկին վերաբացվելու որոշում է կայացվել, բայց չի ունեցել ցուցափեղկեր: Այսօր արդեն ցուցափեղկերը պատրաստ են, և հունվարին թանգարանը բաց կլինի այցելուների համար։

-Այն հիմնականում տիկնիկ կերպարների թանգարան է: Մեր թանգարանում կան նաև տարազներով տիկնիկներ: Տիկնիկների մի մասը մեր խաղարկային ցանկից է: Ունենք երկու նվեր՝ չինական, նորզելանդական: Թանգարանի պատերին փակցված են նաև տիկնիկների էսքիզներ,-ասել է Ռուբեն Բաբայանը։

Նրա խոսքերով՝ թանգարանն ունի շուրջ 300 տիկնիկ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը