Երևանում մեկնարկել է Սինոփսիսի շաբաթը Հայաստանում միջոցառումների շարքը
Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման եւ արտադրության ոլորտի ծրագրային ապահովման եւ մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունն (Nasdaq: SNPS) այսօր հայտարարեց, որ այս տարի Հայաստանում Սինոփսիսի շաբաթը Երեւանում մեկնարկել է հոկտեմբերի 26-ին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 30-ը: Սինոփսիսի շաբաթվա միջոցառումների ցանկը մի շարք կարեւոր ձեռնարկներ է ընդգրկում՝ 2010թ. շրջանավարտության հանդիսավոր արարողություն, Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային հինգերորդ օլիմպիադա, ՀՀ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի արժանացած ուսանողների պարգեւատրում, որին կհաջորդի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Սինոփսիսի նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտ. Չի-Ֆուն Չանի հանդիպումը, ՏՏ ոլորտի նախագահական պարգեւի եւ Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի հաղթողների ընդունելություն Երեւանի կամերային երաժշտության տանը, համայնքային կամավորական ծրագիր, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ուսանողների եւ դասախոսների համար դասախոսություններ, ինչպես նաեւ մասնակցություն ԴիջիԹեք 2010 միջազգային ցուցահանդեսին եւ ԱրմԹեք2010-ին (Միջոցառումների ծրագրի մանրամասները տես Հավելված 1-ում):
Նվաճումների շարքում Սինոփսիսը կնշի նաեւ Վիրաժ Լոջիկի վերջին ձեռքբերումը, քանի որ այն Սինոփսիս Արմենիայի համար կարեւոր քայլ էր: «Վիրաժ Լոջիկի ձեռքբերման արդյունքում Սինոփսիս Արմենիան դարձավ Սինոփսիսի՝ ԱՄՆ-ից դուրս գործող ամենամեծ գիտաարտադրական կենտրոնը», - ասել է դոկտ. Չի-Ֆուն Չանը:
«Մենք հպարտ ենք Հայաստանն անվանել մեր հիմնական կենտրոններից մեկը», - նշել է Սինոփսիսի կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: «Հայաստանի մեր գիտաարտադրական կենտրոնի հզորացումն ու հաջողություններն ապացուցում են, որ մեր աշխատակիցները եւ ընկերությունը նվիրված են Հայաստանի արդյունաբերությանը, կառավարությանը եւ կրթությանը: Այս համագործակցության հիմքով գրանցված հաջողությունները Հայաստանի տնտեսության զարգացման վրա դրա դրական ազդեցություն ունեն: Սա է վկայում նաեւ այն փաստը, որ Սինոփսիս Արմենիա ընկերությունը ԱՄՆ պետքարտուղարի գերազանց կորպորատիվ գործունեության համար շնորհվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության 2010թ. եզրափակիչ փուլում է: Նախորդ տարի մենք նշանակալից արդյունք գրանցեցինք. տարածաշրջանի այլ երկրներ ձգտում են կրկնել Հայաստանում իրականացվող մեր գործունեությունը: Հայաստանում Սինոփսիսի շաբաթվա ընթացքում մենք նշում ենք այս ձեռքբերումները եւ հրավիրում տեղական ու արտասահմանյան այլ ընկերություններին՝ միանալ Հայաստանի տնտեսության զարգացմանը»: