Լրահոս

18.12.2009 19:23


Ռուբեն Բաբայան.«Երեխային ընդհանրապես զրկել մշակույթից՝ նշանակում է մեծացնել վաղվա հանցագործին»

Ռուբեն Բաբայան.«Երեխային ընդհանրապես զրկել մշակույթից՝ նշանակում է մեծացնել վաղվա հանցագործին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասել է, որ երեխաներին ամեն կերպ պետք է մերձեցնել մշակույթին՝ այլապես հետևանքները ցավալի կարող են լինել։

-Այն տենդենցը, որ այսօր գնում է դպրոցներում կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ՝ արգելել վաճառել տոմսերը, բերելու է նրան, և արդեն բերում է, որ մեր հասարակությունը գնալով դառնալու է ավելի ագրեսիվ,-նշել է նա։

Նա նշել է, որ մարդիկ մշակույթի բոլոր ոլորտներից են հեռանում։

-Երեխային ընդհանրապես զրկել մշակույթից՝ նշանակում է մեծացնել վաղվա հանցագործին։ Դպրոցներում տեղեր, ատեստատներ վաճառելը պետք է արգելել, ոչ թե տոմսեր։ Բայց մենք միշտ ուրիշ տեղ ենք փորձում պրոբլեմը գտնել,-ասել է Ռուբեն Բաբայանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը