Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը Հանքավանում բիզնես ունի և այն պահպանելու համար համագործակցում է իշխանությունների հետ։ Այս կապակցությամբ «Հայելի» ակումբում այսօր Ս. Աճեմյանն ասել է, որ Հայաստանում բիզնես ունենալու փափագ երբեք չի ունեցել, այդ իսկ պատճառով 20 տարի շարունակ ստացվող նմանատիպ առաջարկները մերժել է։ Սակայն 2,5 տարի առաջ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՍԴՀԿ արտասահմանյան բոլոր կառույցների անունից հենց ինքն է ելույթ ունեցել և նշել, որ պետք է զարգացնել Հայաստանի հատկապես սահմանային գյուղերն ու գյուղաքաղաքները։ Այդ բարեգործական նպատակով էլ, ինչպես Ս. Աճեմյանն է ասել, Հանքավանում շինություն է ձեռք բերել հանգստյան տուն կառուցելու համար։
-Ամոթ է այս բանն ասել, բայց այլևս պետք է խոսենք։ 1,7 մլն դոլար եմ վճարել այդ կառույցը գնելու համար։ Եթե այժմյան իմ իմացածս լիներ 2,5 տարի առաջ, 500 հազար նույնիսկ չէի վճարի։ Այսինքն, ես այնտեղ ներդրում եմ արել գյուղերի ու գյուղաքաղաքների զարգացման համար, և այսօր այդ շրջանի եղած բոլոր գյուղերից մարդիկ գալիս են, մեզ մոտ աշխատում են,- ասել է Ս. Աճեմյանը՝ նշելով, որ եթե Հայաստանի պարագան չլիներ, ինքն այդ ներդրման մասին երբեք չէր էլ մտածի։
-Եկել եմ այստեղ նվիրումի քաղաքականությամբ,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ եթե իշխանությունների հետ համագործակցության մասին լուրերն իրականություն լինեին, ապա այսօր առնվազն դեպի այդ շինությունը տանող ճամփա կունենար, ինչը չունի։
-Աճեմյանի ունեցվածքի, չունեցվածքի մասին խոսելն ավելո՛րդ է և ամո՛թ է,- վրդովված նշել է նա,- բացեիբաց ասում եմ՝ հրավիրված եք բոլորդ, եկե՛ք, նկարեք՝ ի՞նչ վիճակի մեջ է, և մի հատ էլ նայեք, թե ի՞նչ է կառուցվում հայրենիքի համար։ Դա ես վաղը կռնակիս դնելով չպետք է տանեմ. դա Հայաստանի՛ համար է, Հայաստանի՛ ժողովուրդն է աշխատելու։ Այս կապակցությամբ ես նեղացած եմ բոլորի՛ց, որովհետև ոչ ճիշտ բաներ են խոսում մամուլում։ Ամո՛թ է։ Ես աշխարհի 4 կողմում բեզնես ունեմ, բայց այս տեսակ երևույթների բացարձակ չէի հանդիպել։ Շատ կներեք, բայց սա փո՛ղի քաղաքականություն է, արտասահմանցուն վշտացնելո՛ւ քաղաքականություն։Ամենուրեք։ Ուրեմն մենք ասում ենք, որ այլևս արտասահմանի կառույցները թող չգա՞ն Հայաստանի մեջ գործ թող չանե՞ն։ Դա՞ է ուզածներդ։ Եթե դա է ուզածներդ, այլ ասելիք չունենք, եթե դա չի, ձև՛ը սա չի։ Այսքան արհամարհանքը շատ է։ Եվ կխնդրեմ ամբողջ մամուլից իմ անձն իշխանության հետ չկապել։
ՍԴՀԿ ԿՎ ատենապետը նեղացած է բոլորից
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը Հանքավանում բիզնես ունի և այն պահպանելու համար համագործակցում է իշխանությունների հետ։ Այս կապակցությամբ «Հայելի» ակումբում այսօր Ս. Աճեմյանն ասել է, որ Հայաստանում բիզնես ունենալու փափագ երբեք չի ունեցել, այդ իսկ պատճառով 20 տարի շարունակ ստացվող նմանատիպ առաջարկները մերժել է։ Սակայն 2,5 տարի առաջ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՍԴՀԿ արտասահմանյան բոլոր կառույցների անունից հենց ինքն է ելույթ ունեցել և նշել, որ պետք է զարգացնել Հայաստանի հատկապես սահմանային գյուղերն ու գյուղաքաղաքները։ Այդ բարեգործական նպատակով էլ, ինչպես Ս. Աճեմյանն է ասել, Հանքավանում շինություն է ձեռք բերել հանգստյան տուն կառուցելու համար։
-Ամոթ է այս բանն ասել, բայց այլևս պետք է խոսենք։ 1,7 մլն դոլար եմ վճարել այդ կառույցը գնելու համար։ Եթե այժմյան իմ իմացածս լիներ 2,5 տարի առաջ, 500 հազար նույնիսկ չէի վճարի։ Այսինքն, ես այնտեղ ներդրում եմ արել գյուղերի ու գյուղաքաղաքների զարգացման համար, և այսօր այդ շրջանի եղած բոլոր գյուղերից մարդիկ գալիս են, մեզ մոտ աշխատում են,- ասել է Ս. Աճեմյանը՝ նշելով, որ եթե Հայաստանի պարագան չլիներ, ինքն այդ ներդրման մասին երբեք չէր էլ մտածի։
-Եկել եմ այստեղ նվիրումի քաղաքականությամբ,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ եթե իշխանությունների հետ համագործակցության մասին լուրերն իրականություն լինեին, ապա այսօր առնվազն դեպի այդ շինությունը տանող ճամփա կունենար, ինչը չունի։
-Աճեմյանի ունեցվածքի, չունեցվածքի մասին խոսելն ավելո՛րդ է և ամո՛թ է,- վրդովված նշել է նա,- բացեիբաց ասում եմ՝ հրավիրված եք բոլորդ, եկե՛ք, նկարեք՝ ի՞նչ վիճակի մեջ է, և մի հատ էլ նայեք, թե ի՞նչ է կառուցվում հայրենիքի համար։ Դա ես վաղը կռնակիս դնելով չպետք է տանեմ. դա Հայաստանի՛ համար է, Հայաստանի՛ ժողովուրդն է աշխատելու։ Այս կապակցությամբ ես նեղացած եմ բոլորի՛ց, որովհետև ոչ ճիշտ բաներ են խոսում մամուլում։ Ամո՛թ է։ Ես աշխարհի 4 կողմում բեզնես ունեմ, բայց այս տեսակ երևույթների բացարձակ չէի հանդիպել։ Շատ կներեք, բայց սա փո՛ղի քաղաքականություն է, արտասահմանցուն վշտացնելո՛ւ քաղաքականություն։ Ամենուրեք։ Ուրեմն մենք ասում ենք, որ այլևս արտասահմանի կառույցները թող չգա՞ն Հայաստանի մեջ գործ թող չանե՞ն։ Դա՞ է ուզածներդ։ Եթե դա է ուզածներդ, այլ ասելիք չունենք, եթե դա չի, ձև՛ը սա չի։ Այսքան արհամարհանքը շատ է։ Եվ կխնդրեմ ամբողջ մամուլից իմ անձն իշխանության հետ չկապել։
7or.am