Ա. Կարավաև. «Շատ անսովոր էր Աստրախանում հանդիպման հրատապությունը»
Հետխորհրդային տարծքների ուսումնասիրության կենտրոնի (ИАЦ МГУ) փոխտնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կարավաևը «Vesti.Az»-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե քանի որ հոկտեմբերի 27-ին Աստրախանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հերթական եռակողմ հանդիպումը տեղի ուենցավ, արդյոք կարո՞ղ ենք ակնկալել, որ շուտով ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը մեռած կետից կտեղաշարժվի՝ ասել է.
-Շատ անսովոր էր հենց այս հանդիպման հրատապությունը։ Նախագահները ընթացքում փոխում են ժամանակացույցը։ Ուստի իմաստ ունի ուշադիր հետևել արդյունքներին։ Վերջին մի քանի ամիսների ընթացքից ելնելով՝ ես որևէ առաջընթաց չէի սպասում։ Բայց հիմա շատ միջազգային խնդիրներ են կապվում Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի հետ։ Կարող են ազդարարվել անսպասելի նախաձեռնությունների մասին։ Ակնհայտ է, որ Մեդվեդևն էլ կողմերին այնպիսի բան է հայտնել, որի համար այդքան անակնկալ կերպով նրանց հրավիրել են Աստրախան։ Ահա ինչ որակի ու խորության գործերի կարող են հանգեցնել «ձեռքի հետ արված» նման առաջարկությունները։ Այնպես որ՝ կապրենք, կտեսնենք։