Լրահոս

19.12.2009 11:00


Տարվա ամենագլխավոր գիտական իրադարձություններն ըստ Science ամսագրի

Գիտությանը հայտնի մարդկության ամենահին նախնիի կմախքի հետազոտությունը, որը 4,4 մլն. տարեկան է համարվում, Science ամսագիրը հայտարարել է 2009-ի ամենագլխավոր իրադարձությունը։ Ադրին՝ նույն ինքը Ardipithecus ramidus-ը, հայտնաբերվել է Եթովպիայում և 15 տարի մարդաբանների կողմից  մանրամասն ուսումնասիրության ենթարկվել։ Գտածոն կասկածի տակ է դրել Դարվինի տարածված տեսությունը, թե մարդը ծագել է կապկից։

Տարվա գլխավոր իրադարձությունների ցանկում է ներառվել նաև ՆԱՍԱ-ի «Ֆերմի» աստղադիտակի կողմից մինչ այդ անհայտ նեյտրոնային աստղերի հայտնաբերումը։ Դրանցից մեկը Երկրից 4 600 լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում։

«Թոփ-10»-ում ներառված ևս երկու բացահայտումները նույնպես աստղաֆիզիկոսներին է պատկանում, որոնցից մեկը Լուսնի վրա ջրի հայտնաբերումն է։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը