Երևանն ու Մոնրեալը ընդլայնում են համագործակցության ոլորտները
Հոկտեմբերի 28-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով պաշտոնական այցով Երևան ժամանեց Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությունը: Քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Այնուհետև Երևանի ու Մոնրեալի քաղաքապետերը ստորագրեցին երկու քաղաքների միջև փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն Մոնրեալի քաղաքապետարանը կաջակցի Հայաստանում բնապահպանական կենտրոնի ստեղծմանը: Մոնրեալի Սեն Միշելի բնապահպանական կենտրոնը տեխնիկական խորհրդատվություն և աջակցություն կցուցաբերի Երևանում նմանատիպ կենտրոն հիմնելու ուղղությամբ:
Կողմերը կհանագործակցեն նաև ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցացիայի շրջանակներում: