ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը ամփոփեց իր աշխատանքները
Հոկտեմբերի 25-28-ը Երևանում անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով հոկտեմբերի 28-ին ավարտեց իր աշխատանքները:
Համաժողովի եզրափակիչ մամլո ասուլիսի ընթացքում տարված աշխատանքների մասին ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, համաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները:
Ամփոփվեցիներկօրյա կլոր սեղանների աշխատանքների արդյունքները: Համաժողովի մասնակիցները հայտնեցին իրենց շնորհակալությունը կազմակերպիչներին և ընդգծեցին կատարված աշխատանքների կարևորությունը:
Նախարարությունը Ոսկե մեդալ հանձնեց ուկրաինացի գրող և թարգմանիչ Միրոն Մատվեյի Նեստերչուկին' հայ-ուկրաինական գրական կապերը զարգացնելու, հայ տաղերգության հմուտ թարգմանությունների, ինչպես նաև Նարեկացու «Մատյան ողբերգության» և Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմները ուկրաիներեն թարգմանելու համար:
ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը ամփոփեց իր աշխատանքները
Հոկտեմբերի 25-28-ը Երևանում անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով հոկտեմբերի 28-ին ավարտեց իր աշխատանքները:
Համաժողովի եզրափակիչ մամլո ասուլիսի ընթացքում տարված աշխատանքների մասին ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, համաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները:
Ամփոփվեցին երկօրյա կլոր սեղանների աշխատանքների արդյունքները: Համաժողովի մասնակիցները հայտնեցին իրենց շնորհակալությունը կազմակերպիչներին և ընդգծեցին կատարված աշխատանքների կարևորությունը: