ՀՀ կառավարության որոշումներն ընդունվել են առանց համապատասխան գիտական հիմնավորման
Էկոլոգիական հասարակական դաշինքը կազմակերպում է աշխատանքային քննարկում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենտրոնական հատվածի կարգավիճակը իջեցնելու և արգելավայր հիմնելու խնդրի վերաբերյալ: Միջոցառումը կկայանա Երևանի «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում ս.թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 14:00-17:30:
Միջոցառմանը հրավիրված են պաշտոնյաներ բնապահպանության, քաղաքաշինության, մշակույթի, գյուղատնտեսության նախարարություններից, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղյակ եք, Հայաստանի բնապահպան հասարակայնությունը խիստ մտահոգված է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գոյությանը սպառնացող խնդիրներով, որոնք, մասնավորապես, ծագել են ՀՀ կառավարության կողմից 2007թ.ընդունված մի շարք որոշումների արդյունքում: Այս որոշումների համաձայն, պետական արգելոցի կենտրոնական հատվածի կարգավիճակն իջեցվել է և հիմնվել □Գիլան□ պետական արգելավայր (ՀՀ կառավարության 24.05.2007թ. N 673-Ն որոշում), որի 118 հա տարածքը 60 տարի ժամկետով հանձնվել է վարձակալության (ՀՀ կառավարության 18.11.2007թ. N1203-Ն որոշում): Արգելավայրի տարածքում իրականացվում են լայնածավալ կառուցապատման աշխատանքներ:
ՀՀ կառավարության որոշումներն ընդունվել են առանց համապատասխան գիտական հիմնավորման, առանց համաձայնեցնելու շահագրգիռ հասարակայնության հետ: Չնայած որ տարածքում առկա են պատմամշակութային հուշարձաններ, ՀՀ կառավարության որոշումները համաձայնեցված չեն նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ: Անկախ փորձագետների և հասարակական կազմակերպությունների կարծիքով' բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի իջեցման մասին նշված որոշումները հակասում են ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև' միջազգային բնապահպանական կոնվենցիաներով ամրագրված սկզբունքներին ու պարտավորություններին:

Էկոլոգիական հասարակական դաշինք