Լրահոս

02.10.2016 09:08


ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին (լրացված)

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին (լրացված)

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 20.37-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Մերսեդես» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 SU 334 պ/հ «Մերսեդես» մակնիշի (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1987 թ.) և ԴԱՎ մակնիշի 711 UL 65 պ/հ ավտոքարշակը, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ ուղևորներ Ա. Մ.-ը (ծնվ. 1983 թ.) և Կ. Խ.-նը (ծնված 1984 թ.)՝ Չարենցավանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները անջատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը