Լրահոս

02.10.2016 09:11


Խոշոր հրդեհ Տիչինայի փողոցում

Խոշոր հրդեհ Տիչինայի փողոցում

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 04.37-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին:

Պարզվել է, որ Տիչինայի թիվ 4 տան դիմաց այրվում է մոտ 1100 հակ կուտակած անասնակեր (սեփականատեր Ջ.Թ.):

Հրշեջ-փրկարարնեը անասնագոմից դուրս են բերել 13 խոշոր եղջերավոր կենդանիներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը