Նախօրեին ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, թե չի մասնակցել ԼՂՀ ճանաչման մասին «Ժառանգության» ներկայացրած օրինագծի քվեարկությունը մինչև դեկտեմբերի 9-ը հետաձգելու վերաբերյալ քվեարկությանը, քանի որ դա անօրինական էր:
Այս առնչությամբ ՀՀ ԱԺ-ն պարզաբանում է ներկայացրել, որում մասնավորապես ասված է, որ ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն՝ Ազգային ժողովն իր գործունեության կազմակերպական հարցերով ընդունում է որոշումներ: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի «Ազգային ժողովի գործունեության կազմակերպման որոշումները» կանոնակարգող 49-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետի համաձայն՝ Ազգային ժողովը կարող է ընդունել հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշումներ:
«Ի դեպ, հարցի քննարկման ընթացակարգը կանոնակարգող 55-րդ հոդվածի 4-րդ մասի ը) ենթակետը վերաբերում է քվեարկությանը, հետևաբար հարցի քննարկման հատուկ ընթացակարգը կարող է վերաբերել նաև հարցի քվեարկության ժամկետին առնչվող Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումներին: Հետևաբար լրատվամիջոցում նշված քվեարկության անօրինականության մասին արտահայտված տեսակետն անհիմն է»,-ասված է ԱԺ պարզաբանման մեջ:
ԱԺ-ն պարզաբանել է

7or.am