Լրահոս

02.10.2016 21:24


Դրամապանակի գողությունը բացահայտվեց

Դրամապանակի գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 6 հասցեի մոտից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սեյրան Ս.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ՝ կանխիկ գումարով, բանկային և զեղչի քարտեր, այցեքարտեր:
Սեյրեն Ս.-ն խոստովանել է, որ դրամապանակը նույն օրը թիվ 55 երթուղու ավտոբուսում գողացել է մի կնոջ պայուսակից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1966 թ. ծնված Անահիտ Խ.-ն է, որը տվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը