Եվրոպական Միության ղեկավարները Բրյուսելում երկօրյա գագաթնաժողովից հետո համաձայնել են «սահմանափակ փոփոխություններ» կատարել Լիսաբոնի պայմանագրում։ Դրանց նպատակը ԵՄ-ում և մասնավորապես եվրոյի գոտում մշտապես հակաճգնաժամային կառավարում ստեղծելն է։ Այս մասին տեղեկացրել է ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյը։
Նրա խոսքերով՝ վերջնական որոշումը ԵՄ ղեկավարները կընդունեն դեկտեմբերին կայանալիք հանդիպմանը, որպեսզի ցանկացած փոփոխություն վավերացվի ամենաուշը 2013թ. կեսերին։
«Եվրոպայի սահմանադրության» մեջ փոփոխություններ անելու առաջարկությամբ հանդես են եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին։ Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում է, թե Լիսաբոնի պայմանագրում փոփոխություններ մտցնելը պետք է մշտական և ամուր հակաճգնաժամային մեխանիզմ հաստատի և հնարավորություն ընձեռի ձայնից զրկել այն պետություններին, որոնք կոպտորեն կխախտեն եվրագոտու հիմնարար սկզբունքները։
Մերկելն ու Սարկոզին նաև առաջարկել են, որ ԵՄ անդամների կողմից Եվրոպական կայունության և զարգացման դաշնագիրը խախտելու դեպքում նրանց նկատմամբ ոչ թե ավտոմատ պատժամիջոցներ կիրառվեն, այլ 6-ամսյա ժամանակ հատկացվի բյուջեի սղաճը վերականգնելու համար։
Վան Ռոմպեյի խոսքերով՝ նա կքննի այդ հարցը և կներկայացնի իր կարծիքը։
Երկու երկրների ղեկավարների առաջարկներին, սակայն, քննադատաբար են վերաբերվել Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան Կլոդ Թրիշեն, ԵՄ մի քանի անդամներ, Եվրախմբի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ինչպես նաև արդարադատության և եվրոպայի քաղաքացիների իրավունքների եվրահանձնակատար Վիվիեն Ռեդինգը։
Լիսաբոնի պայմանագիրը կփոփոխվի՞

Ըստ «Vesti.ru»-ի