Լրահոս

02.10.2016 14:25


ՀՔԱՎ. Բալասանյան դաշինքի ներկայացուցիչների կողմից խախտումները շարունակվում են

ՀՔԱՎ. Բալասանյան դաշինքի ներկայացուցիչների կողմից խախտումները շարունակվում են

Գյումրիի 34/21 տեղամասում, 10:40-ի դրությամբ, անհայտ անձը «Բալասանյան դաշինք» գրությամբ արկղով սնունդ է բերել և հանձնել հանձնաժողովի նախագահին:

Նույն տեղամասում, ժամը 10:13-ի դրությամբ, Բալասանյան դաշինքի վստահված անձը իր մոտ առկա ցուցակներում նշումներ է կատարել և ուղղորդել ընտրողներին՝ նրանց տրամադրելով գրություններով թղթիկներ:

Դիտորդի ահազանգին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը որևէ միջոց չի ձեռնարկել:

Վերոնշյալ դեպքերի վերաբերյալ գրություն է ներկայացվել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գորիսի մամուլի ակումբ

Իրազեկ Քաղաքացիների Միավորում

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

http://hcav.am/events/02-10-2016-03/

Այս խորագրի վերջին նյութերը