Լրահոս

02.10.2016 14:45


Հոռոմում քվեաթերթիկներ են անհետացել (տեսանյութ)

Հոռոմում քվեաթերթիկներ են անհետացել (տեսանյութ)

Հոռոմում համայնքապետի և ավագանու ընտրությունները թեժ մթնոլորոտում են ընթանում: «a1plus.am»–ի փոխանցմամբ՝ ամբողջ գյուղն ընտրատեղամասում է, նույնիսկ գործող գյուղապետն է տարածքում: Քվեարկության խցիկներին մոտեցել են խմբերով` առանց համապատասխան գրանցման:

Ընտրատեղամասում ասեղ գցելու տեղ չի եղել, հոռոմցիներից մեկն էլ, իր անունը չգտնելով ցուցակում, քվեաթերթիկի համար նախատեսված ծրարը ձեռքին դուրս է եկել:

Աղբյուրը նշում է՝ Հոռոմի ընտրատեղամասում մթնոլորտն առավել է սրվել, երբ հայտնի է դարձել, որ ավագանու համար նախատեսված քվեաթերթիկները վերջացել են, իսկ համայնքապետի համար նախատեսվածից՝ ավելացել. թե ուր են անհետացել քվեաթերթիկները. ընտրատեղամասի նախագահն բացատրություն չի ունեցել:

Այս խորագրի վերջին նյութերը