Լրահոս

02.10.2016 15:10


Արթիկում կնիքը ներծծվել է (տեսանյութ)

Արթիկում կնիքը ներծծվել է (տեսանյութ)

Արթիկի 9 ընտրատեղմասում «a1plus.am»–ի նկարահանող խումբը ֆիքսել է բազմաթիվ խախտումներ: Տեղամասերից մեկում պատին փակցված նմուշի վրայից անհետացել է կնիքը:

Թերթի լրագրողը ներկայացրել է խնդիրը տեղամասի նախագահին, վերջինս ահազանգել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին: Նախագահն այցելել է տեղամաս, ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Արթիկի տեղամասերից մեկում էլ նմուշը կնքված չի եղել: Նաև խախտվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների, դիտորդների, վստահված անձանց գրանցման կարգը: Գրեթե բոլոր տեղամասերի դիմաց եղել են մարդկային կուտակումներ, ավտոմեքենաների շարասյուներ:

ՀՔԱՎ–ն էլ հայտնում է, որ դիտորդներն ահազանգում են, որ Գյումրիի 34/13 ընտրատեղամասում կնիքի թանաքը ցնդում է:


Այս խորագրի վերջին նյութերը