Լրահոս

02.10.2016 15:17


Ոստիկանությունը՝ ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգի հետքերով

Ոստիկանությունը՝ ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգի հետքերով

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 20.15-ին, Կուտական համայնքի ղեկավարի տեղակալից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Միքայել Խաչատրյանը 20.000 դրամ ընտրակաշառք է տվել նույն համայնքի բնակիչ Լ.-ին:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19.25-ին, Կուտական գյուղի միջնակարգ դպրոցի բակում նույն գյուղի բնակիչ Միքայել Խաչատրյանը Լ.-ին տվել է 20.000 դրամ՝ ասելով, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք Կուտական համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ քվեարկի իր օգտին:
Լ.-ից ընդունվել է հաղորդում: Վերջինս ներկայացրել է 20.000–դրամանոց թղթադրամը, ինչը փաթեթավորվել և կնքվել է:
Նյութերն ուղարկվել են դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը