Լրահոս

02.10.2016 15:45


«Սամվել Բալասանյան» դաշինքի շտաբի ներկայացուցիչները «Tert.am»-ից պահանջում էին չնկարահանել շտաբը (լուսանկարներ)

«Սամվել Բալասանյան» դաշինքի շտաբի ներկայացուցիչները «Tert.am»-ից պահանջում էին չնկարահանել շտաբը (լուսանկարներ)

Գյումրու թիվ 34/70 ընտրատեղամասում երկու կանանց գործողությունները կանխելու համար ոստիկանական ուժեր են ժամանել։

«tert.am»–ի փոխանցմամբ՝ այդ կանայք ընտրատեղամասի առջև կուտակումները նկարահանող լրագրողների աշխատանքն էին խոչընդոտում: Նրանից մեկն առաջ պարզած հեռախոսով ցույց էր տալիս, թե նկարահանում է՝ հայտարարելով, թե ինքն էլ լրագրող-վերահսկող է:

«Tert.am»-ի տեսախցիկը ֆիքսել է, թե աղմուկ բարձրացնելուց հետո ինչպես է կանանցից մեկը մտնում «Սամվել Բալասանյան» դաշինքի նախընտրական շտաբ: Շտաբի ներկայացուցիչները «Tert.am»-ից պահանջում էին չնկարահանել շտաբը:


Այս խորագրի վերջին նյութերը