Լրահոս

02.10.2016 16:15


«Սևանի քաղաքապետի թեկնածուն հրաժարվել է հաղորդում տալ ընտրակաշառքի մասին իր հայտարարության վերաբերյալ»

«Սևանի քաղաքապետի թեկնածուն հրաժարվել է հաղորդում տալ ընտրակաշառքի մասին իր հայտարարության վերաբերյալ»

Սևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը որոշ լրատվամիջոցների հայտարարել է, թե մրցակցի թիմը Սևանում ընտրակաշառք է բաժանում, և իր թիմի ներկայացուցիչները տեսագրել են այդ դեպքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Ռ. Ղուկասյանին առաջարկել են ոստիկանությունում հաղորդում տալ իր հայտարարության վերաբերյալ, բայց նա հրաժարվել է և հայտարարել, թե պատրաստվում է հաղորդում տալ այն ժամանակ, երբ իր կողմից ձեռք բերվող նյութերը կունենան ամբողջական տեսք: Հանգամանքները պարզվում են»,– ասվում է Աշոտ Ահարոնյանի գրառման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը