Լրահոս

02.10.2016 17:08


Մի խումբ անձինք պնդում են, որ իրենց պարտադրել են քվեարկել Բալասանյան դաշինքի օգտին. ՀՔԱՎ

Մի խումբ անձինք պնդում են, որ իրենց  պարտադրել են քվեարկել Բալասանյան դաշինքի օգտին. ՀՔԱՎ

Գյումրիում ոմն Սիրանուշ Թադևոսյան կեղծ փաստաթղթերով մուտք է գործել 34/07 տեղամասի տարածք՝ իր մոտ ունենալով ընտրողների ցուցակներ, գտնվել խոհանոցում, ապա մտել ընտրողների համար նախատեսված սենյակ, ինչից հետո հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել վերջինիս:

Դիտորդների տեղեկությունների համաձայն՝ նույն անձը տաքսի ծառայության մեքենայով մի քանի անգամ ընտրողներ է տեղափոխել 34/56 ընտրատեղամաս:

Իսկ 34/59 տեղամասից ահազանգում են, որ մի խումբ անձինք պնդում են, որ իրենց ստիպողաբար են բերել տեղամաս և պարտադրել քվեարկել Բալասանյան դաշինքի օգտին:

Թիվ 34/76 և 34/39 ընտրատեղամասերում էլ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր են արձանագրվել:

Վերոնշյալ ահազանգերի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գորիսի մամուլի ակումբ

Իրազեկ Քաղաքացիների Միավորում

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

http://hcav.am/events/02-10-2016-09852/

Այս խորագրի վերջին նյութերը