Լրահոս

02.10.2016 17:27


Քվեարկություն ավոտոմեքենայի առաջնամասին

Քվեարկություն ավոտոմեքենայի առաջնամասին

Գառնու 27/02 ընտրատեղամասում 90-ամյա կնոջ քվեարկությունը կազմակերպվեց որդու մեքենայի առաջնամասին։ Տարեց կնոջ որդին՝ Սերոբ Թադեւոսյանը, պարզաբանեց, որ մայրը ոտքերի հետ կապված խնդիրներ ունի, այդ պատճառով չի կարող ընտրատեղամաս մուտք գործել։ Ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահի, անդամների եւ վստահված անձանց համաձայնությամբ քվեարկությունը կազմակերպվեց ավտոմեքենայի վրա՝ կնոջ ներկայությամբ։

Հիշեցնենք, որ այսօր Գառնիում ընտրում են գյուղապետ և ավագանի:

Աղբյուրը՝ «hetq.am»

Այս խորագրի վերջին նյութերը