Լրահոս

02.10.2016 17:32


Ընտրողի և վստահված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել

Ընտրողի և վստահված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել

Գյումրիի 34/64 ընտրատեղամասում «Բալասանյան դաշինքի» վստահված անձը քվեարկության ողջ ընթացքում նշումներ է կատարել իր մոտ առկա ցուցակներում, ինչն առաջացրել է քվեարկության մասնակիցներից Արմեն Գաբրիելյանի դժգոհությունը: Վերջինս սկսել է քաշքշել վստահված անձին՝ վեճ հրահրելով և խաթարելով քվեարկության բնականոն ընթացքը:

Կատարվածի վերաբերյալ մեր կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գորիսի մամուլի ակումբ

Իրազեկ Քաղաքացիների Միավորում

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

http://hcav.am/events/02-10-2016-02563/

Այս խորագրի վերջին նյութերը