Լրահոս

02.10.2016 17:51


«Քաղաքացի դիտորդը» ցավակցում է

«Քաղաքացի դիտորդը» ցավակցում է

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ցավով հայտնում է, որ այսօր Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 34/53 ընտրատեղամասում կտրուկ վատացել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդ Գուրգեն Կոստանյանի ինքնազգացողությունը:

Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ցավակցում է Գ.Կոստանյանի ընտանիքին և հարազատներին:

Մենք բարձր ենք գնահատում նրա քաղաքացիական գիտակցությունը և ներդրումը ընտրական գործընթացների վերահսկողության գործում:

Այս խորագրի վերջին նյութերը