Լրահոս

02.10.2016 18:30


Տարեց մարդու մոտ գտել են թերթիկ, որի վրա գրված է եղել «Բալասանյան դաշինք՝ 2»․ նոր տեղեկություններ (տեսանյութ)

Տարեց մարդու մոտ գտել են թերթիկ, որի վրա գրված է եղել «Բալասանյան դաշինք՝ 2»․ նոր տեղեկություններ (տեսանյութ)

«Նանուլիկ» մանկապարտեզ-2-ում, որտեղ տեղակայված է 34/36 ընտրատեղամասը, ընտրողը քվեարկելուց հետո բջջային հեռախոսով նկարել է քվեաթերթիկը, սակայն ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վստահված անձն արձանագրել է այս փաստը, ինչից հետո քվերակությունն անվավեր են համարել: Այս մասին հայտնում են ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրու կառույցից։

«Աշխատանքների ռեզերվ» ՄՀԿ-ում, որտեղ տեղակայված է 34/33 ընտրատեղամասը, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վստահված անձն արձանագրել է բազմաթիվ խախտումներ։ Օրինակ՝ միևնույն անձը ծերերին ուղեկցել է քվեախուց։

***

«Բալասանյան դաշինքի» վստահված անձինք ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վստահված անձին կանչել են ընտրատեղամասից դուրս և ցանկացել են վերցնել բեյջը՝ նայելու պատրվակով։ Սակայն վստահված անձը մերժել է այն ներկայացնել։

***
Քարտուղարը դուրս է եկել ընտրատեղամասից և մարդկանց ուղղորդել ընտրելու «Բալասանյան դաշինքի» օգտին։

***
«Բալասանյան դաշինքի» կողմնակիցները վերցրել են «Ալյանս» կուսակցության վստահված անձի բեյջը, որով իրենց կողմնակիցները ազատ ելումուտ են արել ընտրատեղամաս։

***
Տարեց մարդու մոտ գտել են թերթիկ, որի վրա գրված է եղել «Բալասանյան դաշինք՝ 2»։

Մանրամասները տեսանյութում.

Այս խորագրի վերջին նյութերը