Լրահոս

02.10.2016 19:16


Գառնիում արձանագրվեց մեքենայում քվեարկության հերթական դեպքը (լուսանկար)

Գառնիում արձանագրվեց մեքենայում քվեարկության հերթական դեպքը (լուսանկար)

«Tert.am»-ի լրագրողն արձանագրել է Գառնիում ընտրատեղամասից դուրս` մեքենայում քվեարկության արդեն երրորդ դեպքը:

Սիլվա Օհանյան անուն-ազգանունով մի տարեց կին քվեարկել է «Օպել» մակնիշի մեքենայի մեջ` թոռան` Սուրեն Օհանյանի օգնությամբ:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Գասպարյանի պնդմամբ՝ ինքն այդ հարցը քննարկել է հանձնաժողովի անդամների և վստահված անձանց հետ, սակայն վստահված անձանցից մի քանիսն առհասարակ տեղյակ չեն եղել, թե դրսում ինչ է կատարվում:

Հանրապետական թեկնածու Ահարոն Սահակյանի կողմնակիցները տեղամասի դիմաց փորձել են խոչընդոտել նկարահանումներ կատարող լրագրողներին՝ ասելով. «Ամոթ է, էս կինը էս գյուղի համար էսքան բան է արել, թողեք քվեարկի»:

Այս ամենը տեղի է ունեցել գործող գյուղապետի աչքի առաջ, որը շարունակել է շրջել ընտրատեղամասից տեղամաս և հայտարարել, որ ինքը քվեարկել է:

Մանրամասն՝ «Tert.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը