Լրահոս

29.10.2010 10:54


ԱՄՆ պետդեպարտամենտ. «Մենք գնահատում ենք ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի ներդրած ջանքերը»

ԱՄՆ պետդեպարտամենտ. «Մենք գնահատում ենք ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի ներդրած ջանքերը»

Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը, պաշտոնական Վաշինգտոնը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հանդիման վերաբերյալ հայտարարություն է տարածել։

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլը մեկնաբանել է Աստրախանում կայացած՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո արված համատեղ հայտարարությունը։

-Մենք ողջունում ենք նախագահներ Մեդվեդևի, Սարգսյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի  միջազգային կոմիտեի միջնորդությամբ ռազմագերիների փոխանակման և զոհվածներին վերադարձնելու հարցերի շուրջ։ Մենք գնահատում ենք այս համաձայնությանը հասնելու ուղղությամբ նախագահ Մեդվեդևի ջանքերը, որոնք նպատակաուղղված են կողմերի միջև վստահության հաստատմանն ու 1994թ. կնքված հրադադարի կարգի ամրապնդմանը։ ԱՄՆ-ը կարծում է, որ Աստրախանում ընդունված համատեղ հայտարարությունը շարունակվող բանակցային գործընթացում իրադարձությունների առաջընթաց է, որի նպատակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելն է։ Մենք  ակնկալում ենք ձեռք բերված համաձայնությունների շուտափույթ իրականացում,-ասել է Քրոուլը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը