Լրահոս

02.10.2016 20:32


«Ոստիկանությունը ընտրախախտման վերաբերյալ ահազանգի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն պատասխանել է գրությամբ»

«Ոստիկանությունը ընտրախախտման վերաբերյալ ահազանգի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն պատասխանել է գրությամբ»

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը Վանաձորի թիվ 30/51 տեղամասում դիտորդություն իրականացնելու ընթացքում տեղամասից 50 մետր հեռավորության վրա առաջացած կուտակումների վերաբերյալ ահազանգել է տեղամասի հանձնաժողովի նախագահին, որի հանձնարարությամբ ծառայություն իրականացնող ոստիկանները ազատել են ընտրական տեղամասի մուտքը կուտակված մեքենաներից և մարդկանցից՝ չնայած նրան, որ ոստիկանները դա պետք է սեփական նախաձեռնությամբ անեին:

Ա. Սաքունցի ահազանգին ի պատասխան՝ ոստիկանությունը գրությամբ «խնդրել էր» տրամադրել հավելյալ տեղեկատվություն, ինչպես նաև հրավիրել խախտումներն արձանագրած դիտորդին՝ բացատրություն տալու:

Միաժամանակ, հայտնել են, որ հանձնարարվել է տեղամասում ուժեղացված ոստիկանական հսկողություն իրակակացնել:

Արձագանքելով ոստիկանության պատասխանին՝ գրությամբ հայտնվել է, որ հարցի հրատապությունը հաշվի առնելով՝ այնուամենենայնիվ ոստիկանության կողմից ահազանգին գրության միջոցով արձագանք չէր ակնկալվում: Միաժամանակ՝ ներկայացվել է հավելյալ տեղեկատվություն այն մասին, որ մի խումբ անձինք մշտապես գտնվել են տեղամասից 50 մետր շառավղով տարածքում և քվեարկությանը մասնակցող անձանց հետ խոսակցություն են ունեցել:

Մասնավորապես նշվել է. «Ընտրական տեղամասի հարակից տարածքում մթնոլորտը ձևավորվում է ոչ թե փաստերով, այլ գործողություններով, որոնք պետք է նկատել, զգալ, տեսնել»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գորիսի մամուլի ակումբ

Իրազեկ Քաղաքացիների Միավորում

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ

http://hcav.am/events/02-10-2016-0321456/

Այս խորագրի վերջին նյութերը