Լրահոս

03.10.2016 08:13


Գլխավոր դատախազությունում ընտրախախտումների վերաբերյալ շուրջ 350 տեղեկատվություն է ուսումնասիրել

Գլխավոր դատախազությունում ընտրախախտումների վերաբերյալ շուրջ 350 տեղեկատվություն է ուսումնասիրել

ՀՀ գլխավոր դատախազությունում և տարածքային ստորաբաժանումներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 21:00 դրությամբ՝ ուսումնասիրվել է ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ շուրջ 350 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների հրապարակումներ, քաղաքացիների ահազանգեր, հաղորդումներ, դիմումներ):

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դրանցից 175-ն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ օրենքով նախատեսված ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը