Լրահոս

03.10.2016 10:22


Խոշոր հրդեհ Տիչինայի փողոցում (լրացված)

Խոշոր հրդեհ Տիչինայի փողոցում (լրացված)

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 04.37-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին, մարվել՝ 07.08-ին:

Պարզվել է, որ Տիչինայի թիվ 4 տան բակում այրվում է մոտ 1100 հակ անասնակեր (սեփականատեր Ջ. Թ.):

Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 13 խոշոր եղջերավոր անասուն:

Կանչի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն՝ մինչ մասնավոր հատուկ տեխնիկայով քանդման աշխատանքների ավարտը:

***

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 07.08-ից մինչ 13.59-ը երկու մարտական հաշվարկ Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում իրականացրել են հետհանգեցման աշխատանքներ և հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը