Լրահոս

03.10.2016 13:20


Ավագ մաքսային տեսուչը և այլ անձինք ԻԻՀ քաղաքացու են առևանգել

Ավագ մաքսային տեսուչը և այլ անձինք ԻԻՀ քաղաքացու են առևանգել

2016թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ին, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել Աբովյան քաղաքի բնակիչ Բենիկ Մ.-ն և հայտնել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի անասնապահական ֆերմայից անծանոթ անձինք մեքենայով առևանգել են իր ծանոթին:

Նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ առևանգվողը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ղասեմ Ղ.-ն է, որը հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը Մայակովսկի (նախկինում՝ Շահաբ) գյուղի անասնաֆերմայի շրջակայքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ավագ մաքսային տեսուչ Թ. Գ.-ն և մի խումբ այլ անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ: Այնուհետև նույն անձինք, իր կամքին հակառակ, իրեն նստեցրել են «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, վարել են անհայտ ուղղությամբ՝ սպառնալով սպանել իրեն:

Ճանապարհին ավագ մաքսային տեսուչը հեռախոսազանգ է ստացել ոստիկանությունից, որից հետո իրեն ազատ են արձակել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը