Ավստրիան լիովին աջակցում է տարածաշրջանի անվտանգությանն ուղղված Հայաստանի ջանքերին
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի դեսպան Միքայել Պոստլին և ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին:
Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականությունը և անվտանգության միջավայրը:
Ս. Օհանյանը կարևորել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում Ավստրիայի հետ իրականացվող ռազմական համագործակցությունը' նշելով, որ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափով ռազմաքաղաքական երկխոսությունը նպաստում է ռազմական մի շարք ուղղություններում, հատկապես խաղաղապահության մեջ ստանալ ավստրիացի մասնագետների խորհրդատվական աջակցությունը:
Հայաստանում Ավստրիայի դեսպան Մ.Պոստլինը, կարևորելով հայ-ավստրիական ռազմական համագործակցությունը և պաշտպանական հարցերի շուրջ բաց ու թափանցիկ քննարկումները, նշել է, որ Ավստրիան լիովին աջակցում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն