Ալեքսան Հարությունյան. «...եթե փողը կա, մնացած ամեն ինչը կարելի է գնել»
Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ ԱլեքսանՀարությունյանըլրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կուզեր, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունն ունենար, որն այս կամ այն պատճառով չունի, ասել է, որ ինչպես ժամանակակից ֆուտբոլում, այնպես էլ հեռուստատեսությունում, «ցավոք սրտի, առաջնայինը փողն է. եթե փողը կա, մնացած ամեն ինչն էլ կարելի է գնել»։
Նա նշել է, որ եթե համեմատելու լինենք տարածաշրջանի հեռուստառադիոընկերությունների հետ, ապա Հայաստանի հեռուստառադիոընկերությունը համարյա չի զիջում։
-Եթե խոսքը կոմերցիոն շուկայի մասին է, ապա մեզ մոտ անհամեմատ ավելի էժան է գովազդը, քան Ադրբեջանում և Վրաստանում։ Ինչ վերաբերում է միջազգային հեռուստատեսային ֆորումներում ներկայանալուն, ապա մենք, կարծում եմ, ոչ մեկին չենք զիջում։ Ինչ վերաբերում է միջազգային նշանակության ֆորմատներին՝ սպորտային խաղերին և այլն, մենք էլի չենք զիջում։ Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածությանը, ապա ասեմ, որ, իհարկե, Վրաստանում և Ադրբեջանում պետական, հանրային և մասնավոր հեռուստաընկերություններում ավելի շատ գումարներ են ներդրվում, քան Հայաստանում, բայց ամեն դեպքում այնպես չէ, որ շատ մեծ տարբերություն կա տեխնիկական հագեցվածության առումով,-ասել է Ալեքսան Հարությունյանը։
Ալեքսան Հարությունյան. «...եթե փողը կա, մնացած ամեն ինչը կարելի է գնել»
Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կուզեր, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունն ունենար, որն այս կամ այն պատճառով չունի, ասել է, որ ինչպես ժամանակակից ֆուտբոլում, այնպես էլ հեռուստատեսությունում, «ցավոք սրտի, առաջնայինը փողն է. եթե փողը կա, մնացած ամեն ինչն էլ կարելի է գնել»։

7or.am