Լրահոս

03.10.2016 17:00


Հայաստան է այցելել Չեխիայի ռազմական ոստիկանության պատվիրակությունը

Հայաստան է այցելել Չեխիայի ռազմական ոստիկանության պատվիրակությունը

Սեպտեմբերի 28-ից 30-ը Հայաստանում էր գտնվում Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը:

Այցի շրջանակում պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև հետագա համագործակցության զարգացման հեռանկարները: Չեխական կողմին հանգամանալից ներկայացվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատանքների կազմակերպման գործընթացը, մասնագիտական և օրենքով սահմանված գործառույթները:

Միաժամանակ կարևորվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուսուցումն ու վերապատրաստումը Չեխիայի Հանրապետության ՌՈ համապատասխան կառույցներում, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

Հայաստան կատարած այցի շրջանակում Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է նաև ռազմական ոստիկանության մի շարք տարածքային բաժիններ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Այս խորագրի վերջին նյութերը