Լրահոս

03.10.2016 21:59


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.23-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն.Ադոնցի փողոցի թիվ 8 շենքի ավտոկայանատեղիում՝ ավտոմեքենայի տակ նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հոկտեմբերի 3-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը