Լրահոս

04.10.2016 15:07


Սևանա լճի ափին ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ

Սևանա լճի ափին ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11.18-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում՝ Սևանա լճի ափին, ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Շորժա գյուղի մոտակայքում «Լոռի» հանգստյան գոտու ափից արգելափակումից դուրս են բերել «Toyota Vitz» մակնիշի 34 SP 669 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա.):

Այս խորագրի վերջին նյութերը