Տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում տեղի է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նիստում հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երկրորդ տրանշի' Աշտարակ-Թալին և երրորդ տրանշի' Թալին-Գյումրի ճանապարհի Անկախ մոնիթորինգի գործակալության ընտրության մրցույթի արդյունքները։ Կառավարման խորհուրդը հանձնարարել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ին' առավելագույն միավոր ստացած «Տնտեսական զարգացման հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ին հրավիրել ֆինանսատեխնիկական առաջարկ ներկայացնելու։
Խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանի' Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի բազմափուլ ֆինանսավորման գործիքի վերաբերյալ Ասիական զարգացման բանկի առաքելության 2010թ. սեպտեմբերի 13-20-ը այցելության Հուշագրի մասին հաղորդումը։
Օրակարգի մեկ այլ հարցով նիստում հաստատվել է մշտական գործող մրցույթի արդյունքների գնահատման հանձնաժողովի կազմը։