Լրահոս

04.10.2016 16:05


ՔԿՀ-ներում կատարվող կասկածելի գնումների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

ՔԿՀ-ներում կատարվող կասկածելի գնումների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանի հետ համագործակցությամբ իրականացրել է «Քրեակատարողական հիմնարկներում առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանում» խորագրով ուսումնասիրություն, որի վերաբերյալ 2016 թ. սեպտեմբերի 23-ին դիտորդական խմբի pmg.am կայքէջում «Կոռուպցիոն ռիսկերը և դրսևորումները քրեակատարողական հիմնարկներում» վերնագրով հրապարակում է արվել:

Հրապարակմամբ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեակատարարողական հիմնարկներին մատակարարվող տավարի շոգեխաշած մսի և հալած յուղի որակին և ծագմանը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տավարի շոգեխաշած միս մատակարարող ընկերությունը դեռևս 2012 թ.-ից դադարեցրել է գործունեությունը, այսինքն՝ մթերքը փաստացի արտադրվել է միս արտադրելու համար համապատասխան փաստաթղթեր չունեցող՝ Երևան քաղաքի Արցախի 57 հասցեում գրանցված Ա/Ձ Հ. Հովսեփյանի կողմից:

Այլ է խնդիրը հալած յուղ մատակարարող «Դանինի» ընկերության հետ:

Շարունակությունը՝ այստեղ http://hcav.am/events/04-10-2016-01-2/

Այս խորագրի վերջին նյութերը