Լրահոս

04.10.2016 16:35


Ֆիզկուլտուրայի դասին վատ զգացած աշակերտը հիվանդանոցում մահացել է

Ֆիզկուլտուրայի դասին վատ զգացած աշակերտը հիվանդանոցում մահացել է

Այսօր արտառոց դեպք է գրանցվել Գյումրու դպրոցներից մեկում: Գյումրու Կույումջյանի անվան թիվ 21 դպրոցի 11-ամյա աշակերտ Սարգիս Տիգրանյանի ինքնազգացողությունը ֆիզկուլտուրայի դասի ընթացքում կտրուկ վատացել է. երեխան մահամերձ վիճակում տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:

Այս մասին «Tert.am»-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

«Երեխային շտապօգնության մեքենայով հիվանդանոց բերել են 11.15-ի կողմերը՝ արդեն մահամերձ վիճակում՝ սրտի կանգով, բայց դեռ կենսաբանական մահը չէր գրանցվել: Ռեանիմացիա ենք արել 40 րոպե ամեն ինչով՝ դեղորայք, ապարատ, ոչ մի արդյունք չտվեց, գրանցվեց մահ»,– ասաց հիվանդանոցի տնօրենը:

Թե երեխայի մոտ ինչ խնդիր է եղել իրականում, հայտնի կդառնա դիահերձումից հետո:

Մանրամասն՝ «Tert.am»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը