Լրահոս

04.10.2016 17:08


Հրդեհներ Գավառում և Երևանում

Հրդեհներ Գավառում և Երևանում

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12.46-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Աղի Գյոլ կոչվող տարածքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.21-ին, մարվել՝ 14.20-ին։

Ամբողջությամբ այրվել է փայտե տնակը՝ մոտ 18 քմ։

***

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12.57-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:

Ժամը 13.04-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.23-ին, մարվել՝ 13.28-ին:

Այրվել է տան առաջին հարկի հյուրասենյակը՝ մասնակի գույքով (30 քմ, 1 բազմոց, 2 պատուհան և դուռ), երկրորդ հարկի ննջասենյակում՝ 1 համակարգիչ, 2 պատուհան և 1 դուռ, փայտե պատշգամբը՝ 30 քմ և տանիքն ամբողջությամբ՝ 70 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը