Ուսուցչի տոնի առիթով ՀՀԿ-ական պատգամավոր տիկինը խորհրդարանի ամբիոնից թամադայի կենաց է ասում: Ա՛յ տնաշեն, քո կուսակցությունն ուսուցչի իրական կոչումն էլ է արժեզրկել, դու այդ ի՞նչ երեսով ես գեղգեղում ու մեզ բացատրում, թե ով է ուսուցիչը, կամ որն է նրա առաքելությունը:
Հանրապետական իշխանության համար ուսուցիչն ընտրակեղծարարության գործիք է, դպրոցներն՝ ընտրական գործընթացը խեղաթյուրող-արատավորող շենքային տարածքներ, ՀՀԿ-ական տնօրեններն էլ՝ ՀՀԿ առաջնորդին փառաբանող հերմինենաղդալյանատիպ պարտիականներ: Այն նույն Նաղդալյանի տիպի, որն ապրիլի 24-ին ուսուցիչների բանակն էր առաջնորդում դեպի Ծիծեռնակաբերդ, ու հընթացս էլ միասին ծիծաղում ու կչկչում էին:
Հանրապետական իշխանություն, ուսուցչին դարձրել է հլու-հնազանդ ստրուկ, որը կարծիք արտահայտելու իրավունք չունի: Շատ-շատ կարող է հայոց լեզվի ու գրականության մասնագետ Գալուստ Սահակյանին հրավիրել դպրոցի բացմանը և ձոներգել «վարժապետաց վարժապետին»:
Երկրի դպրոցների գերակշիռ մասը հանրապետականացված է, ու կոլեկտիվներն առաջնորդվում են Սերժ Սարգսյանի փետրվարյան, ապրիլյան կամ օգոստոսյան թեզիսներով: Իսկ հերթական ընտրությունների ժամանակ լծվում ՀՀԿ-ի օգտին ձայներ կեղծելու, ընտրախախտումներ իրականացնելու գործին: Անկախ հանգամանքից, որ ամեն տարի Սերժ Սարգսյանը խոստանում է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը և հերթական անգամ խաբում է՝ հանրապետականացված դպրոցներում շարունակում են ստրկորեն ծառայել գործող իշխանությանը: Մի երկու մեքենա, մի քանի նվեր էլ այս տարվա տոնին կստանան ու գոհ կմնան: Սերունդը վստահվել է հանրապետականացված դպրոցներին, ու հիմա նույն ՀՀԿ-ական «կնանիք» կենաց են ասում, թե իրենք ուսուցչից «քաղաքացի» են կերտել:
Ծառայամիտ, կամակատար, աշխատանքը կորցնելու ահից սարսափած ուսուցիչ եք կերտել, որը պարտադրված է քծնել ու ենթարկվել իշխանությանը՝ որևէ հարցում չունենալով քաղաքական կամ քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու իրավունք: Սա՛ է վիճակը: Ցավալիորեն:
Սերունդը վստահվել է հանրապետականացված դպրոցներին

Կիմա Եղիազարյան