Լրահոս

21.12.2009 11:07


Բաց նամակ ՀՀ և ԼՂՀ իշխանություններին

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին

ԼՂՀ Նախագահ Բ. Սահակյանին

ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանին

ԼՂՀ ԱԳ նախարար Գ. Պետրոսյանին

Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին շրջանի զարգացումները լուրջ անհանգստություններ են առաջացրել հայ ժողովրդի շրջանում: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է կապել այդ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Իսկ Թուրքիայի իշխանությունները, որոնք արցախյան հակամարտությանն ադրբեջանամետ լուծում տալու համար շատ ավելի մեծ ջանքեր են թափում, քան պաշտոնական Բաքուն, որդեգրել է միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու քաղաքականություն, ինչի հետևանքով մի շարք ազդեցիկ երկրների առաջնորդներ արդեն իսկ տեղի են տալիս ադրբեջանա-թուրքական պահանջներին:

 Հաշվի առնելով այս իրողությունը' մենք' քաղաքական-հասարակական կազմակերպությունների ուսանողական միությունների ներկայացուցիչներս.

գիտակցելով հայ-ադրբեջանական ներկայիս ,բանակցայինե գործընթացի խիստ անցանկալի ու վտանգավոր ընթացքը,

հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության զինված փուլի ուշ թե շուտ վերսկսումն անխուսափելի իրականություն է,

-բարձր գնահատելով ազատագրված' ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքների կարևորությունը տարածաշրջանում հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական և ռազմական հզորությունն ապահովելու գործում,

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններից.

-  Ակտիվ աշխատանքներ տանել Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ, ստեղծելով համապատսխան ենթակառուծվածքներ, տնտեսական զարգացման հնարավորություններ ու հարկային արտոնույուններ վերաբնակների համար:

- Միմյանց միջև կնքել միջպետական պայմանագրեր ռազմական, քաղաքական, տնտեսական և սոցիալական  ոլորտներում:

-Նպաստել Արցախի պետականության ներկա սահմաններում ճանաչմանը միջազգային հանրության կողմից' ստեղծելով ՀՀ Ազգային Ժողովի ու նախագահության կողմից անհրաժեշտ պահին ԼՂՀ-ն ճանաչելու նախադրյալներ: Այս հիմնախնդրի իրականացման նպատակով ակտիվ աշխատանքներ սկսել Սփյուռքի հետ:

Ազգային Նոր պահպանողական շարժման ուսանողական միություն

Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

«Ժառագություն» Կուսակցության «ՀԱՅՔ» ուսանողական-երիտասարդական միություն

Այս խորագրի վերջին նյութերը