Լրահոս

05.10.2016 18:23


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հոկտեմբերի 3-5-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Գյոլի սար կոչվող տարածքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին՝ մոտ 600 քմ, Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 48 կմ-ի մոտակայքում՝ մոտ 9 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում` «Օլիմպիական հերթափոխի» դպրոցի մոտակայքում՝ 100 քմ բուսածածկույթ, Թբիլիսյան խճուղում՝ արագաչափի մոտակայքում՝ 3000 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Կաքավաձոր գյուղի դաշտերում՝ մոտ 15 հա, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի քարի արտադրամասի տարածքում՝ մոտ 1500 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը