Լրահոս

05.10.2016 12:11


18-ամյա երիտասարդին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

18-ամյա երիտասարդին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ և հիվանդանոցում հայտնել, որ հեծանիվ վարելիս վայր է ընկել:
Նույն օրը, ժամը 23.50-ին, բաժին է ներկայացել 38-ամյա տղամարդ և հայտնել, որ ժամը 20-ի սահմաններում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Ներքին Գետաշեն գյուղի սկզբնամասում ինքն է վրաերթի է ենթարկել երիտասարդին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը