Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն՝ հղում անելով «Ведомости» թերթին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի գործունեությանը հավանություն տվողների թիվը գրեթե հավասարվել է վարչապետ Վլադիմիր Պուտինի վարկանիշին։
Անընդհատ կատարվող հետազոտություններին հետևելով' կարելի է ասել, որ նման դեպք առաջին անգամ է գրանցվում։
Հետազոտությունն անցկացրել է «Լևադա-կենտրոն»-ը հոկտեմբերի 22-26-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցված 1600 ռուսաստանցիների 76%-ը հավանություն է տվել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի գործունեությանը այն դեպքում, երբ վարչապետի՝ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 77%-ը։ Նրանց գործունեությունը բացասական են գնահատել հարցվողների համապատասխանաբար 22%-ը և 20%-ը։ Հետազոտողները նշում են՝ քանի որ տոկոսների տարբերությունը 3,5-ից փոքր է, ապա ստացվում է, որ նրանց վարկանիշները հավասարազոր են։
Հարցվողները գնահատել են նաև ՌԴ նախագահի և վարչապետի պայմանական նախընտրական վարկանիշները։ Հարցվողների 24%-ը հայտարարել է, թե որպես նախագահ կընտրեր Վլադիմիր Պուտին, իսկ 21%-ը՝ Մեդվեդևին։ Հարցվողների 51%-ը կարծիք է հայտնել, թե երկիրը պետք է ղեկավարի ամուր ձեռքով խիստ նախագահ, իսկ 39%-ը կարծում է, որ երկրին անհարժեշտ է բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության պատրաստ ղեկավար։
Ինչպես ընդգծում է «Ведомости» թերթը, Պուտինի վարկանիշը Մեդվեդևից մշտապես առնվազն 6 անգամ բարձր է եղել։
«Լևադա-կենտրոն»-ը Մեդվեդևի հեղինակության բարձրացումը հիմնավորել է նրա վերջին գործունեությամբ։ Իսկ նրա փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինի կարծիքով՝ Մեդվեդևը վերջին շրջանում ռուսների համար հաճելի մի քանի որոշում է ընդունել, այդ թվում՝ քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչն ավելի շատ զուգորդվում է նախագահի, քան թե վարչապետի գործունեության հետ։
Պուտինի ու Մեդվեդևի վարկանիշները հավասարվել են